Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը Ցյուրիխում անցկացված մրցաշարում գրավեց 11-րդ տեղը

Շախմատի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը Ցյուրիխում անցկացված մրցաշարում գրավեց 11-րդ տեղը

 ԱՐՏԱՇԱՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած հանրահայտ շախմատիստ Վիկտոր Կորչնոյի հուշամրցաշարից վերադարձավ հերթական հաղթանակով: Ապրիլի 13-ից 23-ը կայացած հուշամրցաշարն անցկացվել է 7 խաղափուլով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի շախմատի ակադեմիայի մարզիչ Միքայել Մարտիրոսյանը նշեց, որ միջազգային վարպետը 7 հնարավորից հավաքել է 5 միավոր, եւ մրցաշարային աղյուսակում գրավել 11-րդ տեղը, իսկ մինչեւ 20 տարեկանների տարիքային խմբում՝ առաջին տեղը: Նա հուշամրցաշարից վերադարձավ դրամական պարգեւով:Հուշամրցաշարին մասնակցում էին 20 երկրները ներկայացնող 86 շախմատիստներ, դրանց թվում՝ 20 ուժեղագույն գրոսմայստերներ: Հայկն աշնանը կմասնակցի նաև Ռումինիայում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությանը, որից հետո, Ուրուգվայում՝ Պատանիների եւ աղջիկների Աշխարհի առաջնությանը:

 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]