Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում տասնամյակներով չլուծվող խնդիրներ ենք լուծել. Կամո Արեյան

 Երևանում տասնամյակներով չլուծվող խնդիրներ ենք լուծել. Կամո Արեյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ամբողջովին լուծված է մանկապարտեզների, դպրոցների և գրադարանների ջեռուցման խնդիրները, ինչի շնորհիվ այժմ երեխաներն անհոգ ուսանում են: Նրա խոսքով` Երևանում տասնամյակներով չլուծվող խնդիրներ են լուծվել:

«Լուծվել է նաև փողոցների, բակերի բարեկարգման, քաղաքի արտաքին լուսավորության, կանաչապատման խնդիրները և այլն: Երևանը մեծ տուն է, որը բնակիչների համար վայելքի առարկա պետք է լինի: Մենք այս ամենը կատարել ենք, չենք եկել ձեզ հիշեցնենք, այս ամենը ձեր աչքի առաջ է եղել, արվել է ձեզ համար: Մենք պատրաստ ենք ավելիին, մենք պատրաստ ենք երևանցուն ծառայելու իր պահանջներով: Մեր թիմը կարող է դա անել: Մենք բերել ենք ձեզ 5-ամյա ծրագիր, պետք է պահպանենք, խնամենք այն, ինչ արել ենք: Երևանը մեզ համար փորձադաշտ չէ, մենք փորձության շրջան չունենք անցնելու, մեր թիմը փորձառու թիմ է՝ իր ղեկավարով՝ Տարոն Մարգարյանով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կամո Արեյանը:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի անձին` նա վստահեցրեց, որ քաղաքապետը մայրաքաղաքին ծառայում է որդիաբար, իր տան պես, յուրաքանչյուր քաղաքացի Տարոն Մարգարյանի համար իր ընտանիքի անդամն է: Նրա հավաստմամբ` Տարոն Մարգարյանը սիրում է իր քաղաքը, սիրում է երևանցուն որդու համեստությամբ, ոչ թե պաշտոնի ամբիցիայով:

Երևանի փոխքաղաքապետը շեշտեց, որ իրենք ներկայացրել են հստակ ու կայուն ծրագիր և հավելեց, որ իրենց համար մայրաքաղաքի ցանկացած անկյուն, ոլորտ եղել ու մնալու է տեսանելի:
«Մենք չափել ու կշռել ենք մայրաքաղաքի բոլոր խնդիրները: Այն ծրագիրը, որով ներկայացել ենք ձեզ, հստակ է իր կատարման հնարավորություններով, արդյունքներով, ժամկետներով»,- հավելեց Արեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]