Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջոուի Բարթոնը խաղադրույքներ կատարելու համար 1.5 տարով հեռացվել է ֆուտբոլից

 Ջոուի Բարթոնը խաղադրույքներ կատարելու համար 1.5 տարով հեռացվել է ֆուտբոլից

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Բարնլի»-ի կիսապաշտպան  Ջոուի Բարթոնը 18 ամսով հեռացվել է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նման որոշում  է կայացրել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:

Անգլիայի ֆուտբոլը կանոնակարգող մարմինը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ընդունել է խաղադրույքներ կատարելու մեղադրանքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2006 թվականի մարտի 26-ից մինչև 2016 թվականի մայիսի 13-ը Ջոուի Բարթոնը տարբեր իրադարձությունների վրա 1260 անգամ խաղադրույք է կատարել, ինչը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոնակարգի խախտում է:
Բարթոնը տուգանվել է նաև 30 հազար ֆունտով և հետագայի համար զգուշացում ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]