1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաշաթաղում տեղի ունեցավ Համո Սահյան 103-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ

 Քաշաթաղում տեղի ունեցավ Համո Սահյան 103-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ

ԲԵՐՁՈՐ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համո Սահյանի ծննդյան 103-ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշ-ցերեկույթ կայացավ ապրիլի 26-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա է եղել «Արմենպրես»-ի թղթակից Զոհրաբ Ըռքոյանը։

Տարիներ առաջ Հրաչյա Մաթևոսյանի՝ Հրաչօյի, Ացախ Բունիաթյանի հետ Ողջիի ափով Կովսականից գնում էինք Կապան՝ Խուստուփում ամփոփված Նժդեհի մասունքի մոտ: Շատ գեղեցիկ է Ողջիի հովիտը: Սկսեցինք համեմատել մեր հայրենիքի այլ վայրերի հետ, թե որն է ավելի գեղեցիկ: Հրաչօն ասաց. «Հայաստանի ամենագեղեցիկ վայրը Համո Սահյանի բանաստեղծություններն են»:

Արդեն 14 տարի է, ինչ մեծ բանաստեղծը չկա: Սակայն ինքն է գրել՝ Ուր էլ լինեմ, կգամ… Ապրիլի 26-ին Բերձորում էր նրա հոգին. բանաստեղծի ծննդյան 103 ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշ-ցերեկույթ կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Բեմում տարբեր դասարանների աշակերտներ էին, ովքեր մեծ սիրով ու նվիրումով ներկայացրեցին Սահյանին: Իհարկե, ցանկացած հայ գիտե Սահյանին, ընթերցել է նրա բանաստեղծություններից, սակայն աշակերտների ներկայացրածը գեղեցիկ էր ու տպավորիչ: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անի Դավթյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ դասավանդում է հարազատ կրթօջախում, կարողացել էր ճիշտ աշխատել իր սաների հետ: Մուտքն սկսվեց բանաստեղծի կենսագրականով և նրա մասին հայ ու օտարազգի մշակույթի գործիչների խոսքերով:  7-րդ դասարանի աշակերտ Ռաֆիկ Ալեքսանյանը, ով մարմնավորում էր բանաստեղծին, ասաց՝ ես բանաստեղծ եմ, ծնվել են 1914 թվականի ապրիլի 14-ին:  Այնուհետև աշակերտները մեկիկ-մեկիկ խմբով ներկայացրեցին Սահյանի բանաստեղծությունները: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը ներկայցրեցին Լիլիթը, Սնեժանան, Ռաֆիկը:                         

«Օրը մթնեց» բանաստեղծությունն արտասանելիս աշակերտները  բեմականացրեցին թանապուրը լցնելու պահը: Երաժշտության հնչյունների տակ ազգագրական պարով հանդես եկան Հռիփսիմեն, այլ աշակերտներ: Աշակերտներն անդրադարձան նրա ստեղծագործության ժամանակագրությանը, թեմաներին, հրապարակված ժողովածուներին: Ժողովուրդն իր բավաստեղծին ճանաչել է ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հայրենիքից հեռու գտնվող բանաստեղծի կարոտի, նվիրվածության խոսքն է: Խոսելով բանաստեղծի սիրային քնարերգության մասին՝ նշեցին, որ Սահյանն արտահայտել է կարոտի, ցավի հիասթափության պահեր: Մեծ տեղ էր հատկացվել հայ ժողովրդին ու Հայաստանին նվիրված գործերին: Ընթերցվեցին տասնյակ բանաստեղծություններ՝ հայ պոեզիայի գոհարներ, որոնք սիրով էր ընկալում հանդիսատեսը՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

Ցերեկույթն ավարտվեց ներկաների ծափողջյունների տակ: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը գոհունակություն հայտնեց աշակերտներից, ուսուցիչներից: Ներկա լինելով միջոցառմանը՝ գտնում եմ՝ նման հանդեսները, անդրադառնալով հայ գրականության մեծագույն ներկայացուցիչներին, նրանց ստեղծագործությունները դարձնում են մշտապես ապրող և ուղեկից:                                                


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]