Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում մատուցվել է Մեծ եղեռնի զոհերին նվիրված Ս. Պատարագ

Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում մատուցվել է Մեծ եղեռնի զոհերին 
նվիրված Ս. Պատարագ

ԱԽԹԱԼԱ, ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքում ապրիլի 24-ին մատուցվեց Ս. Պատարագ, իսկ վերջում Բարեխոսկան կարգ  կատարվեց՝ Եղեռնի հայոց զոհերին նվիրված: Ս. Պատարագին ներկա էին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը և համայնքի ներկայացուցիչներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանն իր քարոզում նշեց, որ բոլոր հայերի պարտքն է հիշել բոլոր անմեղ զոհերին և անմահ պահել նրանց վառ հիշատակը: Նաև հորդորեց, որ գիտակցաբար մոտենան այն գաղափարին, որ յուրաքանչյուրի պարտականությունն է միասնաբար ցույց տալու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը միշտ կանգնած են ազգային շահերը պաշտպանելու և պահանջելու համար, և երբեք պետք չէ մոռանալ, որ պետք է լինել պահանջատեր բոլոր անմեղ հայերի թափված արյան արդարության հաստատման համար:
Բարեխոսական կարգից հետո, Տեր Հայրը, քաղաքապետը, համայնքի անդամաներն ու ներկա հյուրերը ծաղկեպսակ դրեցին Ախթալա վանքի բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]