Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել են Հայոց ցեղասպանության 
102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել Հռոմում և Նեապոլում՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ապրիլի 23-ին Տիբերյան կղզու Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Սանտ Էջիդիո համայնքի եկեղեցականների հետ միասին, առաջին անգամ համատեղ ծիսական արարողություն կատարեցին՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, իտալահայ համայնքի անդամներ»:

Ապրիլի 24-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նեապոլի արքեպիսկոպոս Կարդինալ Կրեշենցիո Սեպեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև մատուցած Տերունական աղոթքից հետո իր ողջույնի խոսքն ուղղեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին նեապոլցիների կողմից սիրված Սուրբ Գրիգոր Հայի մասունքները դեռևս 2 տարի առաջ սկզբնական մատուռ վերադարձնելու նախաձեռնության համար: Այնուհետև հնչեց Սրբին նվիրված հիմնը:

Արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող, որտեղ Կարդինալ Սեպեն իր աղոթքը հնչեցրեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Ընթերցվեց Հովհաննես-Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Ծիծեռնակաբերդում հնչեցրած աղոթքները: Միջոցառմանը ներկա էին նաև Նեապոլի հայ համայնքի անդամներ:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը նաև հարցազրույց էր տվել իտալական «La Stampa» հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագայի համար:

ՀՀ դեսպանը նշել էր. «Անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, և դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար: Դեսպանի խոսքերով, եթե հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեպքում: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ դեսպան Մինասյանն ընդգծել է, որ հայերը Թուրքիայից սպասում են այն քայլին ու գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն են եղել: Մինչդեռ, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում և մոռացվում է»:

Տեղեկանք. Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին նվիրված է 20-րդ դարի քրիստոնյա նահատակներին և եկեղեցու խորանների վրա ներկայացվում են վերջիններիս՝ այնտեղ պահվող մասունքները: Դրանց թվում են նաև Հայոց ցեղասպանության երկու նահատակների մասունքները» 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]