Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում հանդիպում է կազմակերպել ապրիլի 24-ի կապակցությամբ

Նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում հանդիպում է կազմակերպել ապրիլի 24-ի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայի մի շարք խոշոր քաղաքներում՝ Վիեննայում, Իննսբրուքում, Զալցբուրգում, Գրացում և Բադենում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողների, խաչքարների մոտ տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մայրաքաղաք Վիեեննայում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հայ առաքելական Սբ Հռիփսիմե եկեղեցում մատուցած բարեխոսության կարգով: Այնուհետև եկեղեցուն կից սրահում տեղի ունեցավ գերմանացի գրող-սցենարիստ Թոմաս Հարդվիգի «Հայուհի» գրքի շնորհանդեսը, որին, ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, մասնակցեցին ավստրիացի հասարակական գործիչներ, գրողներ, հրապարակախոսներ:

Ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնական Շիլլեր հրապարակում տեղադրված ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանզ Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին, ի թիվս ավստրիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների, մասնակցեցին նաև ավստրիացի քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ:

Համատեղ աղոթքից հետո Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության անունից ելույթ ունեցավ Վահագն Ամիրջանյանը: Ավստրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով հայրենակիցներին ուղղված ուղերձը:

Արարողությունն ուղեկցվեց «Անի» երգչախմբի երաժշտական կատարումներով, ասմունքով: Արարողության ավարտին Վերֆելի հուշարձանի մոտ զետեղվեցին պսակներ և ծաղիկներ:

Նույն օրը երեկոյան ավստրիահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարություն, ուր ապրիլի 24-ի առթիվ նախարար Սեբաստիան Կուրցը հանդիպում և ընդունելություն էր կազմակերպել Ավստրիայի Հայ առաքելական համայնքի, ինչպես նաև Ավստրիայում բնակվող արևելյան քրիստոնեական մյուս համայնքների ներկայացուցիչների պատվին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]