Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարեկան շուրջ 600 միլիոն մարդ կիբերհանցագործության զոհ է դառնում. Մայքրոսոֆթի ներկայացուցիչ

Տարեկան շուրջ 600 միլիոն մարդ կիբերհանցագործության զոհ է դառնում. Մայքրոսոֆթի 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավոր սեփականության պաշտպանության առումով Հայաստանի օրենսդրական դաշտը լիարժեք է և արժանացել է ԵՄ փորձագետների հավանությանը, քանի որ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 26-ին Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում մեկնարկած համանուն ֆորումի ժամանակ ասաց ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:

«Չնայած դրան, խախտումների քանակը Հայաստանում շատ է, քանի որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները միշտ չէ որ համագործակցում են իրավապահների հետ՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում»,- ասաց նա:

Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթը կարևորեց մտավոր սեփականությունը պաշտպանելու համար կոալիցիայի ձևավորումը: Նրա խոսքով` պետք չէ գործել անհատապես, քանի որ աշխարհում հիմա ամեն բան թվայնացված է և պաշտպանության կարիք ունի:

«Թվայնացված աշխարհում գլխավոր մարտահրավերը կիբերանվտանգության հարցն է: Ամեն բան թվային է՝ առևտուրը, բանկային ծառայությունները, աշխատաշուկան, կրթությունը, առողջապահությունը և այլն: Տարեկան կիբերհանցագործության հետևանքով զոհերի թիվը կազմում է մոտ 600 մլն մարդ», - ասաց Սիգնորեթը` հավելելով, որ Մայքրոսոֆթը հետևում է ծրագրային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են համակարգը պաշտպանելու համար: Նա նաև հավելեց, որ ընկերությունը ուղարկում է անհրաժեշտ թարմացումներ, ինչպես նաև կարողանում է պարզել վիրուսային հարձակման ենթարկված IP հասցեները:

Սիգնորեթի ներկայացմամբ` Հայաստանում ցանցահենության 86%-ը ծրագրային է, ինչն անհանգստության տեղիք է տալիս: 

«Մտավոր սեփականության իրավունքներն» այն իրավական մեխանիզմներն են, որը հեղինակային իրավունքի, պատենտավորման ու ապրանքանիշերի միջոցով երաշխավորում է մեր գնած ապրանքների իսկությունն ու այն, որ մեր գաղափարները չյուրացվեն ուրիշների կողմից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am