Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարշավայում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը

Վարշավայում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը

ՎԱՐՇԱՎԱ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում ապրիլի 25-ին կազմակերպել էին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրություն, որին մասնակցում էին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լեհաստանում ՀՀ դեսպանությունից, ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին ցուցադրության կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Ղազարյանը նշել է, որ այս ֆիլմն, իր գեղարվեստական մեծ արժեքից բացի, ունի նաև այլ կարևոր առաքելություն` իրազեկել ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության ճշմարիտ պատմության մասին:

Ելույթներով հանդես են եկել նաև Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը և «Մոնոլիտ ֆիլմ» ընկերության նախագահ Մարիուշ Լուկոմսին: Վերջինս հայտնել է, որ իրենց ընկերությունը 2017 թվականի մայիսի 5-ից կազմակերպելու է «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Լեհաստանի բոլոր խոշոր քաղաքների հայտնի կինոթատրոններում, իսկ գործընկեր կազմակերպությունների միջոցով այն կիրականացվի նաև եվրոպական այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]