Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալլեում կայացել է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350- ամյակի ցուցադրություն

Հալլեում կայացել է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-
ամյակի ցուցադրություն

ԲԵՌԼԻՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ռեֆորմացիայի 500-ամյակի առթիվ ապրիլի 7-ից հոկտեմբերի 15-ը գործող «Հնատիպ Աստվածաշունչ մատյաններ 100 լեզուներով» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հոբելյանական ցուցահանդեսի հայկական մասնաբաժինը տիպաբանորեն ընդգծում է Աստվածաշնչի թարգմանության նշանակությունն երկու ժողովուրդների մշակութային կյանքում, ինչպես նաև թարգմանիչներ Մեսրոպ Մաշտոցի և Մարտին Լյութերի մատուցած ծառայություններն իրենց ժողովուրդներին՝ ազգային գրականության ստեղծման հարցում:

Այդ կապը լուսաբանվում է գերմանական պիետիզմի ականավոր ներկայացուցիչ Աուգուստ Հերման Ֆրանկեի (1663-1727) անունը կրող գիտակրթական համալիրի արխիվներում և պատմական գրադարանում պահված նյութերի և հայալեզու գրականության ցուցանմուշներով:

Վիտենբերգի Արցախյան Ավետարանի (1225), Ամստերդամում տպագրված Նոր Կտակարանի (1698) և Ակոլութ Անդրեասի կողմից «Աբդիասի Մարգարեութեան» հայերեն-լատիներեն առաջին հայագիտական հրատարակության կողքին ցուցադրված է նաև Ռուսաստանի և Արևելքի հետազոտությամբ զբաղվող Հայնրիխ Վ. Լուդոլֆի (1655-1712) նամակագրությունը, որը վկայում է Ֆրանկեի հիմնադրամի ունեցած սերտ կապերի մասին Ամստերդամի հայ տպագրիչներ Թովմաս և Ղուկաս Վանանդեցիների հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]