Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մեքսիկայի հեղինակավոր պարբերականում հրապարակվել է ՀՀ դեսպանի «Հայոց ցեղասպանությունը, 102 տարի անց» հոդվածը

Մեքսիկայի հեղինակավոր պարբերականում հրապարակվել է ՀՀ դեսպանի «Հայոց 
ցեղասպանությունը, 102 տարի անց» հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխիկոյի «Հայկական ժամ» անունը կրող հուշարձանին հարող հրապարակում ապրիլի 23-ին կայացել հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որի ընթացքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը ներկաների առջև խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պատմության ու գործընթացի մասին։

Ելույթներով հանդես եկան Մեխիկոյի Հիշատակի և հանդուրժողականության թանգարանի ներկայացուցիչ Սոնյա Առաքելյանը և Միչիոական նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Ժակ Սահակյանը։

Նրանք ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում համատեղ աշխատանքի և միասնականության կարևորությունը։ Ձեռնարկին ներկա էին Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղացիներ, լրագրողներ։ Միջոցառման ավարտին հայ և մեքսիկացի երաժիշտներից բաղկացած քառյակը հանդես եկավ հայկական դասական կատարումներով։

Ապրիլի 24-ին Մեքսիկայի հեղինակավոր «El Universal» պարբերականում հրապարակվեց դեսպան Արա Այվազյանի «Հայոց ցեղասպանությունը, 102 տարի անց» խորագրով հոդվածը»։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]