Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը

Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը չի կարողանում վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Ադրբեջանցի իրավապաշտպան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` Ադրբեջանի կառավարությունը փոխհատուցել է ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տույժերի միայն մի փոքր մասը:

Իրավապաշտպանը տուժողներին, որոնք իրենց ամբողջական փոխհատուցումը չեն ստացել, կոչ է արել խնդրի վերաբերյալ գրավոր դիմում պատրաստել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ուղարկելու համար:

Ապրիլի 13-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 23 վճիռ, որոնց հիման վրա Ադրբեջանի կառավարությանը տուգանվել է 271 հազար եվրոյի չափով: ՄԻԵԴ ներկայացված 23 բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:

Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: 2016թ-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015թ-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]