Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ ջազմեններն առաջին անգամ մասնակցելու են Բրեմենում կայանալիք խոշորագույն համերգային միջոցառմանը

 Հայ ջազմեններն առաջին անգամ մասնակցելու են Բրեմենում կայանալիք խոշորագույն համերգային միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ջազի աստղերը ապրիլի 27-ից 30-ը  առաջին անգամ Գերմանիայի Բրեմեն քաղաքում կմասնակցեն «Jazz ahead 2017» խորագիրը կրող աշխարհի խոշորագույն համերգային ամենամյա  ցուցահանդես-տոնավաճառին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսում Armenian Jazz Highlights-ը  կներկայացնի ժամանակակից անվանի հայ երաժիշտներին, համույթներին և համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Հայաստանից դուրս:

Միջոցառման մասնակիցներն են Տաթևիկ Հովհաննիսյանը, Վարդան Հովսեփյանը, Արտեմ Մանուկյանը, Տիգրան Համասյանը, Authentic Light Orchestra-ն, Արշակ Սիրունյանը, Human Element-ը, Արտո Թունջբոյաջյանը, «1to3»-ն, ինչպես նաև «Արագած» երաժշտական ծրագիրը, 7/8 Band-ը, Վահագն Հայրապետյանը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

«Նախաձեռնության նպատակն է ժամանակակից հայկական երաժշտության եզրերն ընդլայնել և ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը ոչ միայն ապրում է անցյալով, այլ նաև ունի երաժշտական առաջարկներ ներկայում և ապագայում»,- նշում են Armenian Jazz Highlights-ի ներկայացուցիչները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]