Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գերությունից փախած Արսեն Ոսկանյանի պատմությունը Կոլումբիայի գլխավոր նորությունն է

 Գերությունից փախած Արսեն Ոսկանյանի պատմությունը Կոլումբիայի գլխավոր 
նորությունն է

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական НТВ հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մոսկվայաբնակ հայ Արսեն Ոսկանյանի մասին, ով օրերս փախել էր Կոլումբիայի պարտիզանական բանակի գերությունից` վիրավորելով ապստամբների ջոկատի 5 մարտիկների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական հեռուստաալիքը նշում է, որ 40-ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը Կոլումբիայում գլխավոր նորությունն է` տեղական գրեթե բոլոր  հեռուստաընկերություններն իրենց նորությունները սկսում են նրա որոնողական աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժներով, ներկայացնում են մանրամասներ, փորձում են հասկանալ` ինչպես է մոսկվայաբնակ տաքսու վարորդը դարձել կոլումբիական ապստամբների գերին:

Նշվում է, որ Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով և միանգամից ուղևորվել է ջունգլիներ, որտեղ ամեն կոլումբիացի չէ, որ համարձակվում է գնալ, քանի որ այդ վայրերում շատ են թունավոր օձերը և վայրի գիշատիչները: Այդ վայրերում գրեթե ճանապարհներ չկան, դրանք քիչ բնակեցված տարածքներ են, որտեղ արդեն 50 տարի վերահսկողություն են սահմանել Կոլումբիայի ապստամբների բանակի մարտիկները: Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատանը ևս զարմացած են` հասկացե՞լ է Արսեն Ոսկանյանը, որ նման ճամփորդությունը շատ ռիսկային է: «Դա Կոլումբիայի ամենադժվար հասանելի տարածքներից է` ծածկված անտառներով: Գրեթե բացակայում են ճանապարհային ենթակառուցվածքները: Մարդիկ այդ տարածքներում հիմնականում տեղաշարժվում են գետերով կամ ջրանցքներով»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Խրոմովը:

Ջունգլիներում, ինչպես պարզ է դարձել, Ոսկանյանը բռնել է թունավոր գորտերի: Հավանաբար, նա ցանկացել է դրանք անօրինական ճանապարհով Եվրոպա տանել, որտեղ այդ գորտերը կարելի է վաճառել աներևակայելի բարձր գներով: Սակայն արդյունքում թունավոր գորտերի «որսորդը» ինքն է ծուղակն ընկել: Նրան գերեվարել են պարտիզանական ջոկատի մարտիկները: «Կես տարի դիվանագետները, Կարմիր խաչի առաքելությունը բանակցում էին գերուն ազատելու համար, և ահա վերջին պահին ամեն ինչ ձախողվել է»,- նշում է հեռուստաընկերության լրագրողը:

Փախուստի վայրին մոտ կան մի քանի փոքր գյուղեր: Կոլումբիայի իշխանություններն այնտեղ ապրող բնակիչներին խնդրել են օգնել որոնողական աշխատանքներում: Վիրավոր գերուն փնտրում են նաև ոստիկանները ու ապստամբները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]