Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում

 Երևանում անցկացվեց մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված 
կոնֆերանս-քննարկում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավոր սեփականության համաշխարհային օրվա շրջանակներում Երևանում անցկացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Ամերիկայի առևտրի պալատի և «Մայքրոսոֆթ Հայաստան» գրասենյակի կողմից կազմակերպված Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկումը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 26-ին անցկացված կոնֆերանս-քննարկմանը ելույթով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

 «Այս տարվա թեման նորարարությունն է: Այն մեր կյանքը դարձնում է ավելի առողջ, պարզ և հարմարավետ: Ուստի Մտավոր սեփականության հզոր պաշտպանությունը նորարարության և նոր աշխատատեղերի ստեղծման համար հիմք է հանդիսանում», - նշեց ԱՄՆ փոխդեսպանը:  

Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթի խոսքով` շատ կարևոր է գիտակցել ծրագրային ապահովման կարևորության մասին և վերածել այն արժեքի, որը պետք է պաշտպանել:

«Մտավոր սեփականության ամենալավ պաշտպանության պրակտիկան ցույց է տվել, որ այս հարցում կա երկու հիմնարար խնդիր՝ կրթության տրամադրման և այդ գիտելիքների կիրառության մասով: Մտավոր սեփականության պաշտպանության նպատակով հարկ է մարդկանց սովորեցնել նաև պաշտպանվել հաքերային հարձակումներից»,- ասաց Սիգնորեթը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]