Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջազի միջազգային օրը Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ նախագիծը

Ջազի միջազգային օրը Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ նախագիծը

ԳՅՈՒՄՐԻ,  26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում ապրիլի 30-ից մայիսի 3-ը կանցկացվի HAY-AT JAZZ (Հայը՝  ջազում, ջազը՝ բակում) խորագիրը կրող նախագիծը՝  նվիրված ջազի միջազգային օրվան: Նախաձեռնությունը  Գյումրիում ինչպես միշտ այս անգամ ևս կյանքի կկոչվի «Մանուկյան ընկերության» և «Ջազի հայկական ասոցիացիա»-յի համագործակցության արդյունքում՝ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողներին տեղեկացրեց «Մանուկյան ընկերության» նախագահ Մկրտիչ Մանուկյանը՝  հավաստիացնելով, որ այդ օրերի ընթացքում ջազի սիրահարները միայն իսկական ու մաքուր ջազ են լսելու՝ Գյումրիի հայտնի թանգարանների բակերում՝ Լևոն Մալխասյան ջազ տրիո, Չիկոս նյու տրիո և Աննա Կոստանյան,  Արմեն Հյուսնունց քառյակ և Լուսինե Սարգսյան ու Ռաֆայել Պետրոսյան բենդ: Մուտքն ազատ է:  
«Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան եւ եվրոպական մշակույթների սինթեզ: Ժամանակի ընթացքում տարածվելով մեծացրել է իր սահմանները՝ հնարավորություն տալով ջազ կատարողներին երբեմն հեռանալ նաև դասական ջազի սահմաններից և իմպրովիզի միջոցով ստեղծել ջազային յուրահատուկ ձեռագիր:  Գյումրիում ջազի սիրահարները շատ չեն, բայց երաժշտական այս ոճի նվիրյալ  երկրպագուներ են»,- նշեց Մանուկյանը: 
Հենց այդ երկրպագուների համար էլ, Մանուկյանի խոսքով, 2012 թվականից նախաձեռնել է «Ջազը եւ Գյումրին» նախագիծը, որի շրջանակներում կազմակերպվում են տարբեր համերգային ծրագրեր:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]