Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում 57 հազար դոլար արժողությամբ բարձ են ցուցադրելու

ԱՄԷ-ում 57 հազար դոլար արժողությամբ բարձ են ցուցադրելու

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի INDEX Design Series ցուցահանդեսում կցուցադրեն 57,5 հազար դոլար արժողությամբ բարձ: Ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 22-ից մինչեւ 25-ը Դուբայի Համաշխարհային առեւտրական կենտրոնում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելոգ Luxurylaunches-ին:
Օբյեկտի դիզայնը մշակել Է պարանոցի ֆիզիոթերապիայի բնագավառի հոլանդացի մասնագետ Թայս վան դեր Հիլսթը: Ստեղծողի խոսքով՝ բարձի մշակումը տեւել Է 15 տարի: Բարձը պատրաստված Է հատուկ ոչ թունավոր փրփուրից, որին ձեւ են տվել   3-d մոդելավորման միջոցով:
Վրայից այն պատված Է մետաքսով, եգիպտական սպիտակ բամբակով եւ ոսկու նրբաշերտով: Ճարմանդ-շղթան զարդարված Է չորս ադամանդներով եւ 22,5 կարատ (4,5 գրամ) քաշով շափյուղայով: Բարձի տեղափոխման համար կցվում Է Louis Vuitton-ի հատուկ պատյանը:
Յուրաքանչյուր բարձը կարելուց առաջ մշակողները պարզում են, թե ինչ դիրքով Է (կողքին, մեջքին կամ փորին) պատվիրատուն գերադասում քնել, բարձի ճիշտ ձեւը որոշվում Է՝ ելնելով ստացված տվյալներից:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]