Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Գրական Համշեն» անթոլոգիայում ներկայացված է ցեղասպանության տարիներին գաղթած համշենահայերի պատմությունը

«Գրական Համշեն»  անթոլոգիայում ներկայացված է ցեղասպանության տարիներին 
գաղթած համշենահայերի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐՒԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրական Համշեն»  անթոլոգիայում հավաքված են համշենահայ ստեղծագործողների գործեր: Դրանք ներկայացնում են համշենահայության պատմությունը, ցեղասպանության տարիներին Տրապիզոնի շրջակայքից գաղթած համշենցիների  ճակատագրերը, նրանց կյանքի ու պայքարի հերոսական էջերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 26-ին Հայաստանի գրողների միությունում կայացավ գրքի շնորհանդեսը:

«Արտավազդ Սարեցյանի և Կառլեն Յալանուզյանի ջանքերով լույս տեսած այս գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ, ՀԳՄ հրատարակչության կողմից: Ժողովածուում կան ինչպես բանահյուսական, այնպես էլ ժամանակակից գրական մտածողության նմուշներ»,- գրքի լույսընծայման առթիվ ասաց ՀԳՄ վարչության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հայտարարեց, որ ՀԳՄ վարչության որոշմամբ Արտավազդ Սարեցյանն ընդունվել է Հայաստանի գրողների միության շարքերը` որպես աշխատանքի գնահատական:

ՀԳՄ քարտուղար գրականագետ Պետրոս Դեմիրճյանի խոսքով՝ աբխազահայ համայնքը միշտ կարողացել է ստեղծել իր կառույցները և հրատարակել «Գրական Համշեն»  ալմանախներ: Եվ այսօր, շարունակելով ավանդույթը, ՀԳՄ հրատարակչությունը տպագրել է այս անթոլոգիան: «Գրքում ներկայացված է համշենահայության պատմությունը: Կարևոր է, որ այս գրքում հավաքված են համշենահայ ստեղծագործողների գործեր, որոնցում ներկայացված են ցեղասպանության տարիներին Տրապիզոնի շրջակայքից գաղթած համշենահայության պատմությունը, ճակատագրերը, հերոսական էջերը: Գրքի հիմնական գաղափարներից է նաև հայրենի հողի, հայոց տան հանդեպ սիրո գաղափարը»,-ասաց Պետրոս Դեմիրճյանը:

«Համշեն»  հայրենակցական միության նախագահ Իվան Կրբաշյանը նշեց, որ այս օրը  բացառիկ է համշենցիների համար: «Պատերազմի դաշտում միշտ հերոսներ ունեցել ենք, բայց գրականության ասպարեզում քիչ են եղել գրողները, և ընթերցողները համշենցիների մասին քիչ բան գիտեն»,-ասաց Իվան Կրբաշյանն ու հույս հայտնեց, որ նաև այս գրքի շնորհիվ աշխարհում  կիմանան, թե ովքեր են համշենցիները:

Գրքում ընդգրկված են 18 աբխազահայ, նաև 10 աբխազ գրողների ստեղծագործություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]