Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլաս Քեյջը կոտրել Է ոտքը Բուլղարիայում նկարահանումների ժամանակ

Նիկոլաս Քեյջը կոտրել Է ոտքը Բուլղարիայում  նկարահանումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը վնասվածք Է ստացել Բուլարիայում կատարված նկարահանումների ժամանակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Maritsa թերթը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ արտիստը կոտրել Է ոտքն՝ անհաջող կատարելով տրյուկներից մեկը «211» ֆիլմի համար: Միջադեպը տեղի Է ունեցել Սոֆիայի «Բոյանա» կինոկենտրոնում:
Քեյջին տեղափոխել են մայրաքաղաքի ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկա: Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել:      
Նշվում Է, որ դերասանի անձնական բժշկի հետ կոնսուլտացիայից հետո որոշում Է ընդունվել նրան ուղարկել ԱՄՆ՝ հետագա բուժման համար: Քեյջն արդեն մեկնել Է Լոս Անջելես:
«211» դրամայում Նիկոլաս Քեյջը խաղում Է դրական հերոսի՝ ոստիկանի դերը, որը փորձում Է բացահայտել բանկի զինված կողոպուտը: Դերասանի մասնակցությամբ նկարահանումները պետք Է տեւեին երեք շաբաթ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]