Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բարեկարգվում է

Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բարեկարգվում է

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ին ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկացրին, որ միջպետական ճանապարհահատվածում իրականացվում է փոսալցում, իսկ Լիսագորի հատվածում մոտ 2,6 կմ տարածքում կատարվում է բետոնացում և միաշերտ ասֆալտապատում: «Ձմռանը տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհները մաքրելու, բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունն ապահովելու համար, այս հատվածում ևս ճանմաքրման ավանդական ձևն է կիրառվել: Աղի ու ավազի խառնուրդով արագ բացվում են ճանապարհները, սակայն, գարնան սկզբին առաջանում են որոշ խնդիրներ: Աղաջուրը քայքայում է ճանապարհը, տեղ-տեղ առաջացնում ճեղքեր ու փոսեր», - պարզաբանում է նախարարությունը:

Աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Քարավան» ՍՊԸ-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]