1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերին

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով 
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ խորհրդի կողմից նրա առաքելության երկարաձգման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ևս կարևորում են ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Զալբերի աշխատանքը, որի հիմնական նպատակն է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչը կարող է լավագույնս օգտակար լինել և նպաստել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո նոր կառավարության կողմից իրականացվելիք աշխատանքներին ու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորություններին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց դեպի առաջ և՛ կայունության, և՛ երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, իսկ նկատված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ըստ Հերբերտ Զալբերի, կարելի է աշխատել: 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհունակությամբ է խոսել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված արդյունքների մասին՝ նշելով 2017թ. փետրվարին ՀՀ Նախագահի Բրյուսել կատարած այցը, որի ժամանակ ազդարարվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, իսկ մարտի 21-ին Երևանում կայացավ համաձայնագրի նախաստորագրումը։ 

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և մեծապես կարևորել ընտրությունների նախապատրաստական փուլում ԵՄ կողմից ցուցաբերված զգալի աջակցությունը, որն իր ազդեցությունն ունեցավ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում: 

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, այս փուլում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հանձնառության իրականացմանն ու հնարավոր աջակցության ուղիներին վերաբերող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]