Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը ստանձնել է «ալ- Կաիդա»-ի հետ կապ ունեցող կառույցը

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը ստանձնել է «ալ-
Կաիդա»-ի հետ կապ ունեցող կառույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից 3 շաբաթ անց «Քաթիբաալ-Իմամ Շամիլ» անվամբ կառույցը պատասխանատվություն ստանձնեց հիշյալ ահաբեկչության համար՝ նշելով «ալ-Կաիդա»-ի հետ ունեցած կապի մասին:

«Քաթիբաալ-Իմամ Շամիլ» կառույցի պատասխանատվության ստանձնման հայտարարությունը տարածվեց «ալ-Կաիդա»-ի աֆրիկյան մայրցամաքը սպասարկող լրատվական ռեսուրսներով՝ սկզբում հայտնվեց «al-Andalusi»-ում, այնուհետև՝  «Agence Nouakchott Info»-ում: Մինչդեռ արևմտյան երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում) իրականացված ահաբեկչությունների մասին «ալ-Կաիդա»-ն հայտարարություն է տարածում հիմնականում «ալ-Սահաբ» լրատվական ռեսուրսով, ինչը տեղի չունեցավ:

Հնչեղ ահաբեկչական բռնարարքների մասին (Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը հնչեղ բռնարարքների շարքից է) «ալ-Կաիդա»-ն պետք է ազդարարեր անմիջապես և ամենուր: Դա չնկատվեց, ավելին՝ տարածված հայտարարությունը թվագրված է ապրիլի 18-ով: Այսինքն, հայտարարությունը պատրաստվել է բռնարարքից 15 օր անց և տարածվել 1 շաբաթ հետո: Հաշվի առնելով «ալ-Կաիդա»-ի օպերատիվ աշխատանքը՝ հիշյալը շատ ավելի հարցեր է առաջացնում:

«Քաթիբաալ-Իմամ Շամիլ» կառույցն անծանոթ է փորձագիտական շրջանակներին, չունի ջիհադական պայքարի անցած ուղի, և չի բացառվում, ինչպես նշում են իսլամական ծայրահեղական որոշ շրջանակներ՝ «եթե չկա ահաբեկչության իրականացման պատասխանատուն, կարող է ստեղծվել «Քաթիբաալ-Իմամ Շամիլ» մի կառույց, որը կստանձնի հիշյալ բռնարարքի պատասխանատվությունը»:

Իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում կատարվող մերօրյա իրողությունները հուշում են, որ բռնարարքի պատասխանատվության ստանձնումը ստացել է ձևական բնույթ (չնայած այստեղ «Իսլամական պետությունն» առանձնանում է նրանով, որ պատասխանատվության ստանձնման հայտարարություններ չի «շռայլում»), և այսօր մենք գործուն ենք ոչ թե կառույցների հետ, որոնք կարող են ստանձնել կամ չստանձնել պատասխանատվություններ և համապատասխան հայտարարություններով հանդես գալ, այլ կարող են լինել անհատներ, որոնք իրենք են որոշում և իրականացնում նման բռնարարքներ: Այդ անհատ մահապարտ-ահաբեկիչները կապված չեն իսլամական ծայրահեղական կառույցների ղեկավար շրջանակների հետ, ուղղորդված չեն իրենց գործողություններում:

Արաբագետ Սարգիս Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]