1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը` Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ, կթողարկվի 2020 թվականի ամռանը

«Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը` Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ, կթողարկվի 2020 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինդիանա Ջոնսի» մասին  լեգենդար կինոԷպոպեայի հինգերորդ մասի պրեմիերան նշանակված Է 2020 թվականի հուլիսին: Անվախ հնագետի գլխավոր դերը խաղալու Է Հարիսոն Ֆորդը, ռեժիսորը կդառնա նախորդ չորս ֆիլմերը նկարահանած Սթիվեն Սփիլբերգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Lucasfilm ընկերությունում (մտնում Է The Walt Disney Company կորպորացիայի մեջ): 
Սագայի առաջին երեք ժապավենները նկարահանվել են դեռ 1980-ական թվականներին. «Ինդիանա Ջոնս. կորած տապանը որոնելիս» (1981 թվական.), «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թվական), ինչպես նաեւ «Ինդիանա Ջոնսը եւ վերջին խաչակրաց արշավանքը» (1989 թ.): Ներկայում վերջին՝ «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ժապավենը վարձույթ Է դուրս եկել 2008 թվականին: 
Ֆրանշիզայի բոլոր ֆիլմերի միագումար համաշխարհային դրամամուտքերը գերազանցել են 2 մլրդ դոլարը:
Հարիսոն Ֆորդը հայտնի Է «Աստղային պատերազմներ» կինոսագայում, ինչպես նաեւ «Հայրենասերների խաղերը», «Ածելու վրայով վազողը», «Նախագահի ինքնաթիռը» ֆիլմերում կատարած իր աշխատանքներով: 74-ամյա դերասանը մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Է: Ընդամենը նա նկարահանվել Է ավելի քան 50 ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]