1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դելփյան խաղերում Հայաստանի պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ տեղը

Դելփյան խաղերում Հայաստանի պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Եկատերինբուրգում կայացած Դելփյան խաղերից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 16 մեդալով և 9 դիպլոմով, այդպիսով ընդհանուր հաշվարկով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը Ռուսաստանից հետո։ 

2017 թվականի ապրիլի 18-23-ը Ռուսաստան Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում անց են կացվել ԱՊՀ երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ մասնակիցները միանգամից երեք անվանակարգերում ՝ դաշնամուր, ժողովրդական գործիքներ և կերպարվեստ, բացարձակ արդյունքներ են ցույց տվել։ 
«Հերթական անգամ մեր մասնակիցները ցնցել են և՛ մեր հարևաններին, և՛ իրենց մրցակիցներին։ Բոլոր տարիներին հայ մասնակիցները մշտապես առաջատար դիրքերում են եղել։ Վերջին տարիներին ընդհանուր հաշվարկով մենք միշտ զբաղեցրել ենք երկրորդ հորիզոնականը Ռուսաստանի Դաշնությունից հետո»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը։ 
Դաշնամուրի, քանոնի, ժողովրդական երգեցողության, կերպարվեստի և ակադեմիական երգեցողության անվանակարգերում հայերը ոսկե մեդալներ են շահել։ 

Հայաստանի ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանն էլ իր հերթին հավելեց, որ մոտ երկու ամիս աշխատանքներ են իրականացվել ամբողջ Հայաստանում և ընտրվել են լավագույններից լավագույնները։ 
«Կարճ ժամանակահատվածում մենք ի հայտ բերեցինք նոր երեխաների, նոր տաղանդների։ Շատ մեծ դեր են ունեցել նաև ուսուցիչները և երեխաների ծնողները, ում ներդրումը նույնպես շատ մեծ էր, որ մասնակիցները մեդալներով հետ վերադարձան»,- ասաց Ալեքսան Զաքյանը։ 

2002 թվականից Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին։ Խաղերին հնարավորություն ունեին մասնակցել 10-25 տարեկան շնորհալի երիտասարդներ և պատանիներ։  Խաղերն անց են կացվել 17 անվանակարգերում։ 
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է 46 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝  29 մասնակից 11 անվանակարգում, 5 ժյուրիի անդամ,  Հայաստանի Դելփյան կոմիտեի 2 ներկայացուցիչ, 4 նվագակցող, 1 կրկեսային խմբի ղեկավար և 5 ուղեկցող։ 
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունում ընդգրկված բոլոր 29 մասնակիցներն արժանացել են 7 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե մեդալների և 9 դիպլոմների։  
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով բոլոր մասնակիցները, ովքեր մեդալներ են շահել, պարգևատրվեցին նախարարի շնորհակալագրերով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]