Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակելու է իր աջակցությունը սիրիահայերին

Հայկական  Կարմիր խաչի ընկերությունը շարունակելու է իր աջակցությունը 
սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը սիրիահայերի արժանապատիվ կենսակերպը ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 26-ին Հայկական Կարմիր խաչի կողմից իրականացվող «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի փակման արարողության ժամանակ այս մասին ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Կարոլինե Բունդգաարդը:

« Ծրագրի շրջանակում իրականացվել է հումանիտար աջակցություն սիրիահայերին` սկսած Հայաստան մուտքի, ընդունելության պայմանների բարելավումից, վերջացրած տարաբնույթ խորհրդատվության, սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերից: Այս բոլոր ջանքերը ունեն մի նպատակ` ապահովել մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպը, հնարավորինս թեթևացնել նրանց հոգսը: Այս առումով մենք շարունակելու ենք լուծել նրանց բոլոր խնդիրները»,- ընդգծեց Զաքարյանը:

 ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը Ֆիրդուս Զաքարյանը ողջունելի համարեց Եվրամիության և Կարմիր Խաչի աջակցությունը սիրիահայերի խնդիրների լուծման գործում:

«Հայաստանը անում է հնարավոր ամեն բան սիրիահայերին աջակցելու համար, օգնության են հասնում հասարակական, բարեգործական կազմակերպությունները և միջազգային կառույցները: Եվրամիությունը և Կարմիր Խաչը մեծ դեր ունեցան այս ծրագրի իրագործման ուղղությամբ»,- ասաց Զաքարյանը և հավելեց, որ սիրիահայերի հետ աշխատանքը շարունակական բնույթ է կրելու: Նրա խոսքով` գրեթե ամբողջովին լուծվել է սիրիահայերի առողջապահության ապահովման խնդիրը և  նույն կերպ պետք է լուծել նաև նրանց բնակարանային և զբաղվածության խնդիրները:

«Մենք պետք է շարունակենք նույն տեմպով աշխատել, որպեսզի կարողանանք լիովին լուծել նաև  այլ ոլորների խնդիրները»,- շեշտեց Զաքարյանը:

 ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Կարոլինե Բունդգաարդը նշեց, որ Եվրամիությունը մշտապես հետևողական է լինելու սիրիահայերի խնդիրների լուծման հարցում ոչ միայն Հայաստանում նաև ուրիշ երկրներում:

2013 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրականացրել է տարբեր ծրագրեր մարդասիրական և սոցիալ-տնտեսական ինտեգրման ոլորտներում, իսկ 2015 թվականի մարտից Եվրոպական միության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ սկսել է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային և տնտեսական ինտեգրումը:

 Ծրագիրն իրականացվել է Երևանում, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ մշակվել և կյանքի են կոչվել  մի շարք ծրագրեր` սկսած կրթությունից, զբաղվածությունից, վերջացրած բնակարանի վարձի, հագուստի տրամադրման, առողջապահական, սոցիալական տարաբնույթ ծրագրերում ընդգրկման հարցերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]