Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջեֆ Գոլդբլյումը նկարահանվելու Է Սփիլբերգի «Յուրայի շրջանի բնայգու» շարունակության մեջ. THR

Ջեֆ Գոլդբլյումը նկարահանվելու Է Սփիլբերգի «Յուրայի շրջանի բնայգու» շարունակության մեջ. THR

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջեֆ Գոլդբլյումը նկարահանվելու Է «Յուրայի շրջանի բնայգին» կուլտային ֆիլմաշարի շարունակության մեջ: Նախագծով զբաղվում են Universal Pictures եւ Amblin Entertainment կինոստուդիաները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը: 
Հրատարակության տվյալներով՝ ապագա կինոնկարի գործադիր պրոդյուսերը հռչակավոր ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն Է, ֆիլմի ռեժիսորը լինելու Է երիտասարդ կատալոնացի Խուանու Անտոնիո Բայոնեն: Դերասանական կազմում տեղ են գտել Քրիս Փրաթը եւ Բրայս Դալաս Հովարդը, որը նկարահանվել Է ռեժիսոր Քոլին Թրեւորոուի «Յուրայի շրջանի աշխարհը» (2015 թվական) ժապավենում, ինչպես նաեւ Ջասթիս Սմիթը, Ջեյմս Քրոմուելը եւ Թոբի Ջոնսը: Թրեւորոուն գրելու Է նոր ֆիլմի սցենարը:  
«Յուրայի շրջանի աշխարհին» նախորդել են «Յուրայի շրջանի բնայգին» (1993 թ.), «Յուրայի շրջանի բնայգի 2. Մոռացված աշխարհը» (1997 թ.) եւ «Յուրայի շրջանի բնայգի 3» (2001 թ.) ֆիլմերը: 2015 թվականի դրությամբ նախագծից աշխարհում առաջին կինոնկարի միագումար դրամական մուտքերը հասնում Էին 1,67 մլրդ դոլարի: Այս ցուցանիշով «Յուրայի շրջանի բնայգին» չորրորդ տեղն Է զբաղեցնում կինեմատոգրաֆի պատմության մեջ: 
64-ամյա Գոլդբլյումը նկարահանվել Է ավելի քան հարյուր կինոնկարներում: Դրանցից ամենահայտնիներն են համարվում «Ճանճը» (1986 թ.), «Անկախության օրը» (1996 թ.) եւ «Յուրայի շրջանի բնայգի»-ները: «Փոքրիկ անակնկալներ» կարճամետրաժ կատակերգությունում (1996 թ.) կատարած աշխատանքի համար նա անվանակարգվել Է «Օսկար» կինոմրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]