Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկացի գիտնականներին հաջողվել Է վաղածին գառներին խնամել արհեստական արգանդում

Ամերիկացի գիտնականներին հաջողվել Է վաղածին գառներին խնամել արհեստական արգանդում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականներին հաջողվել Է վաղածին գառներին խնամել արհեստական արգանդի միջոցով, որը մեծ պլաստիկե պայուսակի տեսք ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արհեստական արգանդը սաղմերին ապահովում Է զարգացման եւ հասունացման համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ արյան անընդհատ մատակարարումը եւ ամնիոտիկ հեղուկի պաշտպանական շերտը:    
Գիտնականները կարծում են, որ իրենց գյուտը մի օր կկարողանա օգնել վաղածին մանկիկների խնամքին: Մարդկանց վրա փորձարկումները, հնարավոր Է, սկսվեն մի քանի տարի հետո:  
Արհեստական արգանդը մտահղացել եւ ստեղծել են Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի գիտնականները: Նրանք նշում են, որ արհեստական արգանդը մայրականի փոխարինումը չԷ, այն լոկ թույլ Է տալիս պահպանել ժամկետից շուտ ծնվածների կենսունակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]