Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ. Շարմազանովը Չեխիայի ընդունած բանաձևի մասին

Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ. 
Շարմազանովը Չեխիայի ընդունած բանաձևի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ դա եւս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Էդուարդ Շարմազանովն առանձնակի կարեւորել է բանաձեւի հեղինակ Ռոբին Բյոհնիշի ներդրումը փաստաթղթի ընդունման հարցում եւ իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ նշելով. «Այդ քայլով Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ»:

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ հավելելով, որ Թուրքիան մինչ օրս չի փոխել իր ձեռագիրը. շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը եւ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ:

«Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի եւ այն ճանաչելու ու դատապարտելու շնորհիվ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]