Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտում կբացվի հայկական տարազների ֆոտոստուդիա

 Ստեփանակերտում կբացվի հայկական տարազների ֆոտոստուդիա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երևանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնը Ստեփանակերտում մայիսի 7-ին բացելու է Հայկական տարազների ֆոտոստուդիայի մասնաճյուղ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն ասել է, որ Արցախում մասնաճյուղ ունենալու գաղափարը շատ վաղուցվա է: 

«Մենք մեր աշխատանքով փորձում ենք Արցախը զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր դարձնել: Անցած տարի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված «Երևան տարազ Ֆեստ» փառատոնը մեծ ընդունելություն է գտել արցախցիների կողմից: Բացի դրանից, տեղի դիզայներների հետաքրքրությունն էլ այս առումով շատ մեծ է»,-ասել է Լ. Մելիքյանը և հավելել, որ արդեն մի քանի տարի է, ինչ սկսել են Արցախի պարային համույթների համար հագուստներ պատրաստել:

Լ. Մելիքյանի խոսքով՝ իրենց արտադրության մեջ օգտագործում են միայն հայկական ավանդական նախշերով կտորներ, որոնք պատրաստվում են Հայաստանում: «Երևանում մենք բացել ենք ֆոտո-ատելիե: Շուտով լույս կտեսնի նաև հայկական տարազների մասին պատմող գիրք, որտեղ կներկայացնենք մեր ողջ հավաքածուն: 

Մենք ունեցել ենք արցախյան գորգերի, տարազների նմուշների ցուցադրություն: Դրանցից մի քանիսը այցելուներին լուսանկարելու համար բերել ենք Արցախ: Տաղավարում լուսանկարվելու ֆոնին օգտագործելու ենք մեր սեփական կոլաժը, որ կազմել ենք արցախյան եկեղեցիների պատկերներից»,- ասել է Լ. Մելիքյանը: Ըստ նրա ՝ բացի ստուդիայից, հաճախորդներին առաջարկելու են նաև լուսանկարվել Արցախի տարբեր պատմամշակութային վայրերում:

Ֆոտոստուդիայում հայկական տարազների մասին գրականություն է տեղադրվելու, որպեսզի հայկական ու, հատկապես, արցախյան տարազների մասին տեղեկություններ ստանան բոլորը: «Սա միայն լուսանկարելու ծառայություն չէ, սա նաև մեր հայկական մշակույթի ուսումնասիրությունն է. կկազմակերպենք դասընթացներ, քննարկումներ»,- մանրամասնել է Լ. Մելիքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]