Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թեհրանահայերն իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության

Թեհրանահայերն իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Թուրքիայի ժխտողական 
քաղաքականության

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ապրիլի 23-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ մասնակցեցին բարեխոսական աղոթքի և ծաղկեպսակի զետեղման արարողության՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի:

Ապրիլի 24-ին իրանահայերը Թեհրանի Հայոց թեմի առաջնորդի, ազգային մարմինների, միությունների և կազմակերպությունների ղեկավարության առաջնորդությամբ երթ կատարեցին դեպի Իրանում Թուրքիայի դեսպանություն, որի շենքի դիմաց հայությունն իր բողոքն արտահայտեց ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության:

Այնուհետև, դեսպան Թումանյանը և դեսպանության անձնակազմը մասնակցեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ պատարագի արարողությանն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Արարողությանը ներկա էին նաև իրանահայության ազգային ղեկավար մարմինների, միությունների, կազմակերպությունների, հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ:

Նույն օրը դեսպան Թումանյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի «Արարատ մարզամշակութային համալիրում» մասնակցեցին ոգեկոչման երեկոյի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը և այլք»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]