1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԽԽՎ-ն որոշել է հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը

ԵԽԽՎ-ն որոշել է հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին տեղի ունեցած լիագումար նիստում որոշում է կայացրել հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչների` Ադրբեջանի կառավարությունից կաշառք վերցնելու հետ կապված գործերը հետաքննելու նպատակով ստեղծվելու է 3 անկախ փորձագետներից կազմված խումբ:

Ըստ ներկայացվող մեղադրանքների` 2013թ-ի հունվարին ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կամ նախկին ներկայացուցիչներ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ վերահսկողության զեկույցին դեմ քվեարկելու համար Ադրբեջանի կառավարությունից կաշառք են վերցրել: Այս մասին տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվական միջոցներում, ինչից հետո ԵԽԽՎ-ն սկսել է զբաղվել այդ հարցով:

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Քրիստոֆ Շտրասսերի կողմից ներկայացված Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ վերահսկողության զեկույցը քվեարկության արդյունքում չի հաստատվել և ենթադրվում է, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ, կաշառվելով Ադրբեջանի կողմից, դեմ են քվեարկել: 2017-ի հունվարին ԵԽԽՎ 60-ից ավելի պատգամավորներ պահանջել են այս հանգամանքի հետ կապված անցկացնել անկախ հետաքննություն: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունն էլ դիմել է Եվրոպայի խորհուրդ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունները քննության առնելու պահանջով:

2017-ի մարտի վերջին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները: Մոտ օրերս Իտալիայում տեղի է ունենալու ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի գործով դատավարությունը: 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Իտալիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է:

Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,9 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Կաշառքի դիմաց պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը: Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու մաս` կաշառակերություն և փողերի լվացում:

2009 թ-ի դեկտեմբերին ԵԽԽՎ-ն հանձնարարել էր վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության անդամ Քրիստոֆ Շտրասսերին զեկույց պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ: 2012 թ-ի հոկտեմբերին Շտրասսերի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ 2001 թ-ից ի վեր այդ երկրում քաղբանտարկյալների խնդրում իրավիճակը չի փոփոխվել: Զեկույցի ընդունումը կասեցնելու մտադրությամբ` ԵԽԽՎ մի քանի պատվիրակներ հայտարարեցին, որ ԵԽԽՎ-ն լիազորություն չունի գնահատական տալու մարդու իրավունքների խախտումների մասով, այլ այդ իրավասությունը տրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Ադրբեջանը երեք անգամ մերժել է մուտքի վիզա տրամադրել Շտրասսերին: Այնուամենայնիվ, պատգամավորն իր զեկույցը ներկայացրեց ԵԽԽՎ-ի քննարկմանը 2013-ի հունվարի 23-ին, որն ի վերջո մերժվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]