Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի է հեռացնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը. Մանոյան

Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի է հեռացնում հայ-թուրքական 
հարաբերությունների բարելավման հեռանկարը. Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոչ միայն նոր սահմանադրության ընդունումը, այլ նաև երկրում տիրող քաղաքական մթնոլորտը  ավելի հեռացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  ՀՅԴ  Հայ դատի  և  քաղաքական  հարցերի  գրասենյակի  ղեկավար  Կիրո Մանոյանը:

«Այնտեղ  տիրող քաղաքական մթնոլորտը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար դեռևս մեծ նշանակություն չունեն: Թուրքիայի հասարակությունը պառակտված է, մի մասը վախեցած, քրդաբնակ շրջաններում շարունակվում  են քաղաքացիական կռիվները, ինչպես նաև  երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից  հետո արտակարգ իրավիճակը դեռևս չի ավարտվել և երկարաձգման միտում ունի: Այս ամենից հետո ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ դրական տեղաշարժ, կարծում եմ, անհիմն է»,- ընդգծեց Մանոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]