Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Քորթնի Քարդաշյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ

Քորթնի Քարդաշյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի 
առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Instagram-ի իր էջում` կիսվելով Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերով:

«Կուզենայի տեսնել` ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվել և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ` կարո՞ղ եք դա անել: Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, թե արդյոք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեջբերել է Քորթնի Քարդաշյանը` կիսվելով Ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների մասին տեսանյութով:

Քարդաշյանը նշել է նաև #1915, #armeniangenocide, #1915neveragain, #thepromise հաշթեգերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]