Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չեխիայի Յիհլավա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Չեխիայի Յիհլավա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ 
տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Վիսոչինա երկրամասի վարչական կենտրոն Յիհլավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և հայ-չեխական «Ուրարտու» միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի առջև: Այնուհետև, «Սուրբ Հոգի» եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված բարեխոսության կարգ կատարեց, ինչից հետո ներկաների առջև ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Ապրիլի 24-ին Պրահայում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ դեսպանի և հոգևոր հովվի գլխավորությամբ ծաղիկներ զետեղեցին և մոմավառություն կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի տան մոտ: Ծաղիկներ տեղադրվեցին նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանի և Պրահայի հայկական խաչքարի առջև։

Այնուհետև, հարյուրավոր չեխահայեր և օտարերկրացիներ քայլերթով շարժվեցին դեպի «Սուրբ Հոգի» եկեղեցի, որտեղ ներկա գտնվեցին Սրբոց նահատակաց տոնին նվիրված արարողությանը։

Արարողությանը ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համարեց ցեղասպանությունների կանխարգելման ազդեցիկ գործոն։ Նա անդրադարձավ ցեղասպանության պատճառած վնասներին, ինչպես նաև ընդգծեց չեխահայության և հատկապես հայ երիտասարդների խրոխտ ոգին։

Իր ելույթում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը դատապարտեց Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունն ու կոչ արեց առերեսվել սեփական պատմությանը։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Պրահայի Կարլի համալսարանի երգչախումբն ու չեխ երգեհոնահար Կարել Լոլան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]