Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Պետերբուրգի հայկական եկեղեցում մատուցվել է բարեխոսության կարգ

 Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Պետերբուրգի հայկական 
եկեղեցում մատուցվել է բարեխոսության կարգ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների ու զինվորների և հայ համայնքի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սբ. Կատարինե Հայաստանյայց առաքելական եկեղեցում մատուցվեց բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների:

Արարողությանը հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հույների, հրեաների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթային գործիչներ:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը շեշտեց, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է ժամանակին արժանի գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից՝ դրանով իսկ դնելով ապագայում նմանօրինակ գործողությունների կանխարգելման հիմքը: ՀՀ ներկայացուցիչը նշեց նաև, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանության առնչությամբ որդեգրած կույր ժխտողականության քաղաքականությանը զուգահեռ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը բռնի ուժով լուծելու նկրտումները:

Նույն օրը երեկոյան Սանկտ Պետերբուրգի Բելոսելսկի-Բելոզերսկի պալատի դահլիճում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որի ժամանակ Ալֆրեդ Շնիդկեի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը:

Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի կառավարության Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, հոգևորականներ, քաղաքի մտավորականներ: Ընթերցվեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի՝ հայ ժողովրդին հղած ուղերձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]