Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին վերադարձնել Թուրքիային

Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին վերադարձնել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի դատարանն արդեն երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներից երեքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Եվս հինգ զինվորի դատական գործերը կքննվեն առաջիկա օրերի ընթացքում:

Հունաստանի Գերագույն դատարանը 2017 թվականի հունվարի 26-ին որոշում էր կայացրել մերժել զինվորներին վերադարձնելու թուրքական կողմի պահանջը: Որոշման մեջ նշվել էր, որ իրենք չունեն երաշխիքներ, որ Թուրքիայում զինվորներին արդար կդատեն:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]