Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արվեստի գործերի առցանց-վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչեւ 3,75 մլրդ դոլար

 Արվեստի գործերի առցանց-վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչեւ 3,75 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի գործերի առցանց-վաճառքների ծավալը 2016 թվականին աճել Է 15 տոկոսով եւ կազմել Է 3,75 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Hiscox ընկերության հաշվետվության մեջ: Այսպիսով, արվեստի գործերի շուկայում առցանց-վաճառքիների բաժինը մեկ տարի առաջվա 7,4 տոկոսից աճել Է մինչեւ 8,4 տոկոս: 
Աշխարհի խոշորագույն աճուրդային տները՝ Sotheby՚s-ը, Christie՚s-ը եւ Heritage Auction-ը, անցյալ տարի իրենց առցանց-խանութների միջոցով վաճառել են 720 մլն դոլար գումարի արվեստի ստեղծագործություններ: Sotheby՚s-ը վաճառքների աճ Է գրանցել 84 տոկոսով:
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ հավաքորդները դեռեւս զգուշանում են առանձնապես թանկարժեք առարկաներ ձեռք բերել Համացանցի միջոցով. գործարքների ճնշող մեծամասնության գումարը չի գերազանցում 5 հազար դոլարը: 
Փորձագետների գնահատումներով՝ ինտերնետ-խանութների միջոցով նկարների, քանդակների եւ այլ ստեղծագործությունների վաճառքները կարող են 9,14 մլրդ դոլարի հասնել արդեն չորս տարի հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]