Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

101-ամյա հնդիկ մարզուհին հաղթահարել Է հարյուրմետրանոց տարածությունը

101-ամյա հնդիկ մարզուհին հաղթահարել Է հարյուրմետրանոց տարածությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքլենդ քաղաքում (Նոր Զելանդիա) 101-ամյա մարզուհի Ման Քաուրը՝ Հնդկաստանից, հարյուրմետրանոց վազքատարածությունը հաղթահարել Է մեկ րոպե 14 վայրկյանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին այս մասին հաղորդել Է BBC-ն: 
Նշվում Է, որ Վետերանների համաշխարհային խաղերում Քաուրը եղել Է միակ վազորդուհին այդ տարիքային կատեգորիայում: Կինը բժշկական ստուգում Է անցել մրցումների սկսվելուց առաջ: Քաուրն սկսել Է սպորտով զբաղվել 93 տարեկանում: 
Նա ֆիզիկական ակտիվությամբ հետաքրքրվել Է որդու՝ Գուրդեւի հետ միասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]