1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է. չեխերը հետարքրքված են Սյունիքի ազատ առևտրի գոտու ծրագրով

Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է. չեխերը հետարքրքված են 
Սյունիքի ազատ առևտրի գոտու ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։ Այդուհանդերձ, Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի և Չեխիայի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը չի համապատասխանում հնարավորություններին։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության արտաքին առևտրի տվյալների 2016թ. այն կազմել է 17.267 մլն ԱՄՆ դոլար, իսկ համաձայն չեխական վիճակագրական գործակալության տվյալների՝ 24.338 մլն ԱՄՆ դոլար։ «Տվյալների նմանօրինակ տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է հաշվարկների մեթոդաբանության տարբերությամբ։ Հուսադրողն այն է, որ, ըստ չեխական տվյալների 2017 թվականի առաջին երկու ամիսների ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալները գրեթե 30%-ով։ Կտրուկ աճել է արտահանումը Հայաստանից։ Չեխական կանոնավոր շուկայում բավականին աշխույժ է վաճառվում հայկական կոնյակը, ներկրվում են նաև ալյումինե թիթեղ, գինի և պահածոներ»,- տեղեկացնում է դեսպանը։

Նրա խոսքով, մեքենաշինության, աղբի վերամշակման, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության բնագավառներում գործակցությունը մեծ ներուժ ունի։ «Կարծում եմ բավականին հեռանկարային են ոչ միայն ԵԱՏՄ, այլև իրանական 80-միլիոնանոց շուկային նպատակաուղղված ներդրումային առաջարկները։ Որոշակի հետաքրքրություն է նկատվում Սյունիքի մարզում բացվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերի նկատմամբ»,- ընդգծեց Տիգրան Սեյրանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]