Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էլթոն Ջոնը երկու օր վերակենդանացման բաժանմունքում Է անցկացրել վտանգավոր վարակի պատճառով. Reuters

Էլթոն Ջոնը երկու օր վերակենդանացման բաժանմունքում Է անցկացրել վտանգավոր վարակի պատճառով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հայտնվել Էր հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Ֆրեն Քյորթիսին:
Նրա խոսքով՝ պատճառը հազվագյուտ եւ վտանգավոր վիրուսային վարակն Էր, որով նա վարակվել Է Հարավային Ամերիկայում շրջագայության ժամանակ, որն ավարտվել Է ապրիլի 10-ին Չիլիում:  
Երգչին պառկեցրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժշկական հաստատությունում 70-ամյա Էլթոն Ջոնն անցկացրել Է երկու օր, ապրիլի 22-ին նրան դուրս են գրել:
Սակայն կատարողը չեղարկել Է ելույթները, որոնք նրա հյուրախաղային գրաֆիկում նշված Էին առաջիկա ամսվա ընթացքում: Սպասվում Է, որ նա առողջությունը լիովին կվերականգնի մինչեւ հունիսի 3-ը. այդ օրը նախատեսված Է նրա համերգը Մեծ Բրիտանիայի Թուիքինհեմում:    
Սըր Էլթոն Ջոնը բրիտանացի երգիչ Է եւ կոմպոզիտոր: Նա մնում Է Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ կատարողներից մեկը՝ իր 50-ամյա կարիերայի ընացքում վաճառելով ավելի քան 250 միլիոն ձայնագրություն: 2016 թվականին նա թողարկել Է Wonderful Crazy Night  ձայնապնակը՝ 32-րդ ստուդիական ալբոմն իր ձայնագրությունների ցանկում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]