1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արգենտինայի փոխնախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Արգենտինայի փոխնախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի մեծ ցույց է իրականացվել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

«Ավելի քան 100 տարի անց թուրքական պետությունը շարունակում է մնալ անպատիժ` որպես պետական քաղաքականություն կիրառելով ժխտողականության ծրագիրը: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի` Արգենտինան աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի առաջամարտիկներից է»,- ասվել է հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների հայտարարության մեջ:

«Մեր ուղերձն ընդդեմ այս դեսպանության է, որը ներկայացնում է ցեղասպան ու ժխտող պետությանը, որը չի փոխվել և շարունակում է սրել իր դիրքորոշումը որպես անհանդուրժող և ավտորիտար պետություն»,- ասել է Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպված քայլերթի կազմակերպիչներից մեկը` Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի նախագահ Գարո Սեֆերյանը:

Նախքան երթը պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում, որին մասնակցել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետտին:

«Հայոց ցեղասպանությունն այսօր հիշելը օգնում է մեզ թույլ չտալ, որպեսզի նման կոտորածներ կրկին պատահեն: Երբ խոսում ենք ցեղասպանության մասին, մենք գործ ունենք մարդկության դեմ հարձակման հետ»,- նշել է Միչետտին, ով այնուհետև կարդացել է Վիլյամ Սարոյանի պոեմներից մեկը: Նա հիշեցրել է, որ Արգենտինան օրենքի ուժով ճանաչել է ցեղասպանությունը 2007 թվականին:

Կորդովայում կայացած միջոցառմանը ևս ներկա են եղել պատգամավորներ, ովքեր ցանկություն են հայտնել, որ հայ ժողովուրդը գտնի արդարությամբ հաստատված խաղաղությունը:

Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: «Ցեղասպանությունը շատ ցավալի էր, և դա շարունակում է մեզ ցավ պատճառել նաև այսօր»,- նշել է պատգամավոր Ալբերտո Ասսեֆֆը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]