Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում կայացավ «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը

Երևանում կայացավ «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանմում կայացավ «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր հալածանքների ենթարկվող հայերին օգնության են հասել աշխարհի տաբեր ծայրերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆիլմն արտադրվել է 2016 թվականին, միայն անգլերեն լեզվով:  
«Քլարկ» համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների «Սթրեսլեր» կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը, ով ունի բազմաթիվ հետազոտություններ կանանց և ցեղասպանության թեմայով, ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցեղասպանությունն արատավոր երևույթ է, իսկ հայ ազգը պետք է լինի հանդուրժող։ «Մենք պետք է լինենք այն ժողովուրդը, որն արգելում է խտրականությունը, հանդուրժող է: Հայաստանը պետք է լինի ամենաբաց երկիրը և ողջունի բոլորին` անկախ ազգությունից»,- նշեց Աննա Ալեքսանյանը։ 

«1915 թվականի կանայք» կինոնկարն առաջին վավերագրական ֆիլմն է, որը բացահայտում է այն հայ կանանց դերը, ովքեր վերապրել են XX դարի առաջին ցեղասպանությունը: Վավերագրական ֆիլմն ընդգծում է այն կարևոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում։ 
«Էմմի»-ի քառակի մրցանակակիր ռեժիսորի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին, որն ընտրվել էր Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում: 
Ֆիլմի ավարտից հետո կայացավ քննարկում, որի ընթացքում հանդիսատեսը իր կարծիքն էր հայտնում «1915 թվականի կանայք» կինոնկարի վերաբերյալ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]