Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է չլռել. Քլոե Քարդաշյան

Հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է չլռել. Քլոե Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտ է հայ լինելու համար և անդրադարձել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած  կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել, որտեղ էլ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ, անկախ վայրից ու ռասայից: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատևել է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ինստագրամի իր էջում գրել է Քարդաշյանը և մեջբերել Վիլյամ Սարոյանին:

«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որեւէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»:

Քլոե Քարդաշյանը տեղադրել է նաև #Neverforget#armeniangenocide #1915 հեշթեգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]