Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջին գիծն ավելի ամուր. Մովսես Հակոբյան

Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջին գիծն ավելի ամուր. Մովսես 
Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն մնացած օրերի` ապրիլի 24-ի ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելին է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը:

«ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է, ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, եւ այնտեղի նշանակված մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»,- ասաց Մովսես Հակոբյանը:

ՀՀ գլխավոր շտաբի պետն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմից հետո բանակի սպառազինությանն ու մարտունակությանը: Նրա խոսքով` պատերազմից հետո շատ բան է փոխվել։

«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է, մեր զինվորն ավելի պաշտպանված է», - հավելեց Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]