Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին

Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail տաբլոիդին:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ այնուհետեւ արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել են ջուր բաժանող կամավորներին: 
Ինչպես նշում Է հրատարակությունը, մարաթոնի բազմաթիվ մասնակիցներ կանգ Էին առնում՝ ողջունելու թագավորական ընտանիքի անդամներին կամ լուսանկարվելու նրանց հետ: Այդ պահին նրանց մոտով վազող մարդկանցից մեկը շշից ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչը զվարճացրել Է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին եւ բրիտանական գահի ժառանգորդի տիկնոջը:
Ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի Է ունեցել 40-կիլոմետրանոց զանգվածային վազքահերթ: Մարաթոնին մասնակցել են ռեկորդային թվով վազորդներ՝ 40 հազար 382 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]