Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքում Shorty Awards մրցանակ են շնորհել սոցցանցերում ձեռք բերած հաջողությունների համար

Նյու Յորքում Shorty Awards մրցանակ են շնորհել սոցցանցերում ձեռք բերած հաջողությունների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում կայացել Է Shorty Awards մրցանակի հանձնումը 2016 թվականին սոցիալական ցանցերում ակտիվության եւ ձեռք բերած հաջողությունների համար: Թվով իններորդ ամենամյա արարողությունն ապրիլի 23-ին հեռարձակվել Է մրցանակի պաշտոնական կայքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    
Սոցիալական ցանցերում առավել հանրաճանաչ դերասան Է ճանաչվել 14-ամյա ամերիկացի Գեյթեն Մատարացոն: Նա հռչակ Է ձեռք բերել «Թշվառները» մյուզիքլում Գավրոշի դերը կատարելուց հետո: Ժյուրիի գնահատմամբ՝ մեծ հաջողություն Է վայելում, մասնավորապես, Netflix («Նեթֆլիքս») տեսածառայությունում զետեղված «Շատ տարօրինակ գործեր» (Stranger Things, 2016) սերիալը, որտեղ նկարահանվում Է Մատարացոն: Ավելի վաղ դերասանը մտել Է 2016 թվականի 100 առավել ազդեցիկ դեռահասների վարկանիշն ըստ ամերիկյան Time հանդեսի վարկածի:  
Համացանցում ամենահաջողակ դերասանուհի Է ճանաչվել կանադացի կատարող եւ մոդել Շեյ Միթչելը: Ավելի քան 2 միլիոն դիտում Է ստացել YouTube-ում զետեղված նրա ուղերձը երկրպագուներին «Սիրելի խաբեբայուհիները» (Pretty Little Liars) սերիալի ավարտվելու առթիվ, որում նա կատարել Է գլխավոր դերերից մեկը: Բացի դրանից, մեծ հետաքրքրություն են վայելել YouTube-ում նրա հրապարակած խոհարարական դասերը:  
Համաշխարհային սարդոստայնում ամենահանրաճանաչ կենդանիների անվանակարգում հաղթանակ Է տարել Քրուզո անունով գորշուկաշունը: Նրա տիրուհին, որն ապրում Է Կանադայում, կանոնավոր կերպով զվարճալի տեսագրություններ Է զետեղում շան մասնակցությամբ: YouTube-ում այդ տեսագրությունները հավաքել են ավելի քան 44 միլիոն դիտում:   
Shorty Awards մրցանակը սահմանվել Է 2008 թվականին Sawhorse Media մեդիաընկերության կողմից, առաջին անգամ այն հանձնել են 2009 թվականի փետրվարին: Ավելի քան 40 անվանակարգերում հաղթողներին ընտրում են Համացանցի օգտատերերի քվեարկության, ինչպես նաեւ ժյուրիի կարծիքի հիման վրա, որի կազմում, կազմակերպիչների խոսքով՝ ընդգրկվում են «տեխնոլոգիաների, ժուռնալիստիկայի, գործարարության եւ մշակույթի ականավոր գործիչներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]