1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավստրալացի 12-ամյա տղան փորձել Է ավտոմեքնայով կտրել-ացնել մայրցամաքը

Ավստրալացի 12-ամյա տղան փորձել Է ավտոմեքնայով կտրել-ացնել մայրցամաքը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում ոստիկանությունը ձերբակալել Է 12-ամյա տղայի, որն, ինչպես պնդում են ոստիկանները, փորձել Է ավտոմեքենայով անցնել ամբողջ երկրով: Նրան արդեն հաջողվել Էր անցնել 1300 կիլոմետր՝ արեւելքից արեւմուտք, երբ նրան կանգնեցրել Է պարեկային ավտոմեքենան: Ոստիկաններն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ավտոմեքենայի թափարգելը քարշ Էր գալիս գետնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  
Ոստիկանությունը պարզել Է, որ տղան 14 ժամում կտրել-անցել Է Նոր Հարավային Ուելսի նահանգը, եւ պատրաստվում Էր շարունակել ուղեւորությունը մինչեւ Արեւմտյան Ավստրալիայի նահանգի Փերտա քաղաք: Դրա համար նա եւս 30 ժամ պետք Է ընթանար անապատի ճանապարհով: Ավստրալիայում վարորդական իրավունք կարելի Է ստանալ 16 տարեկանից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]