Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 24-ին Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժնից, իր տեսաուղերձում աշխարհահռչակ երաժիշտն ասում է. «Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն»:

Սերժ Թանկյանի տեսաուղերձը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]