Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը: Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների ու ձգտումների մասին անմիջականորեն նրանց հետ շփումներից տեղեկանալու համար:

Ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ և կարևոր լսարան է ոչ միայն Եվրոպական միության անդամ երկրների և ԵՄ գործընկերների, այլև միջազգային հանրության համար, Սերժ Սարգսյանն այս համատեքստում մեծապես կարևորել է Եվրախորհրդարանում Ֆրանկ Էնգելի ղեկավարած Արցախի հետ բարեկամական խմբի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում Արցախի ժողովրդի արդարացի պայքարը նաև Եվրախորհրդարանում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար: 

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը:

Հանրապետության Նախագահն ու Ֆրանկ Էնգելը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և առկա խնդիրների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գոհունակությամբ նշել համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի վկայությունն է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո վերջերս համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]