Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ցեղասպանության իրավական թղթածրարի կազմման ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում. Արմեն Մարուքյան

 Ցեղասպանության իրավական թղթածրարի կազմման ուղղությամբ լուրջ 
փորձագիտական աշխատանք է տարվում. Արմեն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերը ցեղասպանված ժողովրդից աստիճանաբար վերածվում են պահանջատեր ժողովրդի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Նրա խոսքով՝ 2015 թվականին կարևոր նվաճումներից մեկը եղավ այդ բարդույթի հաղթահարումը:

«Վառ ապացույցներից մեկը համահայկական հռչակագրի ընդունումն է, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Վեհափառի կողմից ներկայացված հայցն էր Սիսի կաթողիկոսության կալվածքների վերադարձի պահանջով»,-ասաց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե 2015 թվականից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման, դրա հետևանքների վերացման գործընթացում որոշակի դանդաղեցում է նկատվում՝ Արմեն Մարուքյանը նշեց, որ եթե խոսքը տեսանելի արդյունքի մասին է, ապա, այո՛, որոշակի դանդաղում կա, բայց աշխատանքը միշտ չէ, որ պետք է երևացող լինի:

«Իրավական թղթածրարի հետ կապված հանձնարարականներ են տրվել և Հայաստանի, Սփյուռքի իրավաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Հասկանալի է, որ դրա մանրամանսերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Նախապես խաղաքարտերը բացելու կարիք էլ չկա»,-ասաց նա:

Արմեն Մարուքյանը նշեց, որ թղթածրարում պետք է հստակ սահմանվեն Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև հիմնավոր պահանջներ ներկայացվեն թուրքական պետությանը: Նա ընդգծեց, որ վաղուց հասունացել է համազգային ընդհանուր պահանջ ձևակերպելու ժամանակը:

Արմեն Մարուքյանը կարևոր համարեց Թուրքիայի ներքին իրադարձությունները վերլուծելու և դա, հայկական հարցն առաջ տանելու գործընթացում, օգտագործելու աշխատանքը:

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե Թուրքիան դինամիկ կերպով զարգանում է, այն որևէ խնդիր չունի: Բայց մանրամասն ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ Թուրքիան լուրջ ներքաղաքական ու տնտեսական խնդիրներ ունի: Այն լուրջ մարտահրավերների, սպառնալիքների առջև է կանգնած: Անհրաժեշտ է այդ ամենը վերլուծել և հասկանալ, թե ինչպես կարող ենք օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում»,- հավելեց Արմեն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ այդ ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]